Մասրենի Հրաչի
Արտաքին տեսք
Մասրենի Հրաչի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Վարդայիններ (Rosoideae) |
Ցեղ | Վարդենի (Rosa) |
Տեսակ | Մասրենի Հրաչի (R. hracziana) |
Միջազգային անվանում | |
Rosa hracziana | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Տվյալների անբավարարություն |
Մասրենի Հրաչի (լատին․՝ Rosa hracziana), վարդազգիների ընտանիքի մասրենի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր, տերևաթափ թուփ է մինչև 1 մ բարձրությամբ, մոխրագորշավուն ճյուղերով, որոնք ծածկված են հատ ու կենտ փշերով։ Ընձյուղները դարչնականաչավուն են։ Տերևիկները 7-11 հատ են, մերկ առանցքով և հատ ու կենտ գեղձիկներով, էլիպսաձև, կլորավուն կամ բութ։ Տերևակիցները մանր են, նեղ, մերկ։ Ծաղիկները միայնակ են։ Պտղակիրները երկար են, հաստ, մսալի, կարմիր։ Հիպանթիումը հասունանալիս վառ կարմիր է, այս ու այն կողմ կամ դեպի վեր ցցված ատամնաեզր բաժակաթերթիկներով։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական էնդեմ է, որը հանդիպում է միայն Հայաստանի կենտրոնական շրջաններում, Ապարանում, միջին լեռնային գոտում, չոր լանջերում։ Որպես հազվագյուտ տեսակ անհրաժեշտ է պահպանել և տարածել ամենուրեք[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (400)։
|